ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն երկրի ներքին գործերին միջամտություն Է համարել արտաքին աջակցությունը բողոքներին

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն Է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բողոքներին աջակցությունը միջամտություն Է Իրանի ներքին գործերին»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը: Մուսավին պնդել Է, որ «մի շարք պետություններ զարմանալիորեն պաշտպանել են խռովարարներին Իրանում»:

«Իրանի կառավարությունը ճանաչում Է խաղաղ բողոքի մարդկանց իրավունքը, սակայն հարկ Է տարանջատել նրանց, ովքեր զբաղվում են անկարգություններով,-հավելել Է նա:-Ցավոք, այդ իրադարձություններին մասնակցել են ահաբեկչական ուժեր»:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել բենզինի գինը եռակի բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Դրանից հետո երկրի մի շարք քաղաքներում տեղ են ունեցել բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ ընդհարումներ:

Աշխարհի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել բողոքողների նկատմամբ Թեհրանի գործողությունների քննադատությամբ: Այսպես, Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Իրանի իշխանություններին ու իրավապահ մարմիններին՝ զսպվածություն ցուցաբերել բողոքների նկատմամբ և երկխոսություն սկսել նրանց հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իրանցի բողոքներին խնդրել Է լուսանկարներ ու տեսագրություններ ուղարկել Պետդեպարտամենտ, որոնք վկայում են իշխանությունների կողմից ցույցերի ճնշման և մարդու իրավունքների այլ խախտումների մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: