Երևանի քաղաքապետարանը սկսել է 20 վերելակների փոխարինման գործընթացը
Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման գործընթացը: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Փորձնական ծրագրով այս օրերին տեղադրվում է առաջին 20-ը:
«Մենք դեռևս 2018թ. քաղաքապետի հետ բավական երկար քննարկում էինք, թե վերելակների ծավալուն նախագիծը ինչպես սկսենք, որտեղից սկսենք: Նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն էր: Ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը շատ ծավալուն է, և գործ ունենք Երևանի բնակչության մեծամասնության հետ, իրենց շահերի հետ: Լավագույն տարբերակն ընտրվեց նախնական որոշակի քանակի նույն՝ թե ֆինանսական, թե տեխնիկական մոդելով վերելակների տեղադրում՝ համայնքի միջոցների հաշվին»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
20 վերելակ՝ 10 վարչական շրջաններում: Այս պահին իրականացվում է հին վերելակների ապամոնտաժումը:
«Մրցույթներն արդեն կայացել են, պայմանագրերը կնքված են, վերելակների մատակարարումն սկսված է: 12 վերելակ մատակարարներն արդեն ներկրել են, ևս 8-ը ճանապարհին է»,- նշում է Հայկ Սարգսյանը:
Փորձնական ծրագրի արժեքը 20 վերելակների համար շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվում է ամբողջական նախագծով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է փոխարինվեին:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունն ստիպեց համայնքային իշխանությանը նախաձեռնել ծրագրի իրագործումը:
«Ծրագիրը մեծ օգնություն է թե՛ համատիրությանը, թե՛ սեփականատերերին: Համատիրությունն ի վիճակի չէր դա իր ուժերով անելու»,- ասում է «Արգիշտի» համատիրության կառավարիչ Շուշան Քալանթարյանը:
Ամբողջական նախագծի իրագործումը, խոսքը շուրջ 3500 վերելակների մասին է, քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցությամբ:
«Ֆոնդի ամբողջական փոխարինումը կատարվելու է փոխառու միջոցների հաշվին, և դրանք պետք է մարվեն տարիների ընթացքում: Վճարները կավելանան ոչ էականորեն՝ համեմատած այն ծառայության ու ապրանքի հետ, որ կստանա բնակիչը: Խոսքը կարող է լինել առավելագույնը 30-40%-ի մասին: Որպեսզի մոդելի, այսպես ասած, «իդենտիկությունը» պահպանենք, նույն վճարների գանձման մեխանիզմը կկիրառենք: Այդ վճարները կգանձվեն, բայց համայնքը չի վերցնի այդ գումարը, այլ այն կտրամադրենք տվյալ շենքը սպասարկող համատիրությանը»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետը:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանվել. «Մենք տեխնիկական բնութագրերում խստորեն ներառեցինք դրանց ներառականության բաղադրիչները, ընդ որում, կուրություն ունեցող անձանց համար ընթեռնելի սեղմակների տառատեսակները, ձայնային համակարգը, անվտանգության կանչի համակարգը, ինչպես նաև սեղմակների համապատասխան բարձրության ապահովումը, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաև սայլակով մարդիկ, դռների բացվածքը նույնպես աշխատել ենք, որ այդ սահմանաչափում լինի»:
20 վերելակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչև տարեվերջ: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետարանը 2020թ. նախատեսում է վթարավտանգ ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվելու են հաջորդ տարվա բյուջեով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 0,51 կմ/ժ