ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարն ու Քուվեյթը միանում են Պարսից ծոցում հակաիրանական կոալիցիային

devdiscourse.com

Կատարը և Քուվեյթը Միացյալ Նահանգներին հայտնել են, որ իրենք միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին հայտարարել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը, փոխանցում է EaDaily-ն։

Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում և հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC), ձևավորվել է այս տարի մի քանի գրոհներից հետո, որոնք մեծացրել են Պարսից ծոցից Օրմուզի ջրանցքով նավթի արտահանումը խափանելու վտանգը։ ԱՄՆ-ը հարձակումների մեջ մեղադրել էր Իրանին, Թեհրանը մեղադրանքները հերքում է։

«Կատարն ու Քուվեյթը արդեն հայտնել են մեզ, որ պատրաստվում են միանալ, այնպես որ դա ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է Կոնկլինը։ Նրա խոսքերով, նրանք պետք է անձնակազմ և պարեկային նավեր տրամադրեն։

Առայժմ կոալիցիային միացել են Ալբանիան, Ավստրալիան, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բրիտանիան։

Միաժամանակ, Ֆրանսիան գլխավորում է եվրոպական առաքելությունը՝ որն անկախ է ԱՄՆ-ի ծովային նախաձեռնությունից։

«Որքան ինձ է հայտնի, ոչ ոք չի միացել (ֆրանսիական) կոալիցիային, նրանք փորձեցին, սակայն հաջողության չհասան»,- ասել է Կոնկլինը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: