ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին

Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվեց փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում դեռ ապրիլ ամսից շրջանառվող՝ լրագրողների փոխայցելությունների ծրագիրը: Հայկական կողմից երեք լրագրող (մեկը՝ Արցախից) չորս օր անցկացրին Ադրբեջանում, իսկ ադրբեջանցի լրագրողները՝ Հայաստանում և Արցախում: Ինչպես փաստում են Ադրբեջան այցելած հայ լրագրողները՝ ծրագիրն, ընդհանուր առմամբ, զերծ էր քարոզչական բաղադրատարրերից: Այն, ըստ էության, հնարավորություն էր ծանոթանալու հակառակորդ երկրին, ժողովրդին, տրամադրություններին ու մոտեցումներին:

Նշենք, որ նման ձևաչափով միջոցառումները նոր չեն ինչպես հակամարտությունների պատմության, այնպես էլ կոնկրետ արցախյան խնդրի համատեքստում: Դրանք կարող են լինել արդյունավետ, նպաստել բանակցային ֆոնին, բայց միայն հակամարտող կողմերի իշխանությունների պատրաստակամության պարագայում: Այսօր պաշտոնական Բաքվի որդեգրած կեցվածքի և հռետորաբանության պարագայում դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես արված տնային աշխատանք՝ առանց բովանդակությանը կարևորություն ու նշանակություն տալու:

Ասվածի վառ ապացույցը լրագրողների փոխայցելությունների վերջին օրը՝ նոյեմբերի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն էր Սումգայիթի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ: Սումգայիթի իրադարձությունները «հայ ազգայնականների և հայկական խմբավորումների սադրանքի» արդյունք որակավորելով՝ Ալիևը շարունակում է հայատյացության քարոզը՝ ապացուցելով, որ առնվազն այսօրվա ադրբեջանական ղեկավարությունը պարզապես պատրաստ չէ ու չի ուզում խաղաղություն:

Իսկ թե որքանո՞վ է ադրբեջանական հասարակությունը պատրաստ խաղաղության՝ դժվար է ասել: Փաստ է միայն այն, որ Հայաստան ու Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները սոցցանցերում տարածած Արցախում արված իրենց նկարներին կից նշել են՝ «Doğma torpağımız  # Şuşa#1news.az # Azerbaijan» (թարգ. Մեր հայրենի հողերը # Շուշա(Շուշի)) և «Doğma torpağımız # Kəlbəcər #1news.az # Azerbaijan» (թարգ. Մեր հայրենի հողերը # Քելբաջար (Քարվաճառ)): Այսպես են մտածում ադրբեջանական իշխանությունները և խաղաղության նախապատրաստման ծրագրերին մասնակցած լրագրողները: Այս է խաղաղության ադրբեջանական բանաձևը՝ ի պատասխան հայկական կողմի պնդումներին, որ ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի հակամարտության մեջ ընդգրկված բոլոր կողմերի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: