ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը ողջույնի հեռագիր է հղել Պուտինին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ճապոնիայից մեկնելու ճանապարհին Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին:
«Ես սրտանց ողջունում եմ ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ ճանապարհին: Հավաստիացնում եմ ձեզ, որ աղոթում եմ ձեզ և Ռուսաստանի Դաշնության ամբողջ ժողովրդի համար՝ մաղթելով Աստծու օրհնությունը, խաղաղություն և երջանկություն»,- ասված է հեռագրում:
Ուղերձների հղումն այն պետությունների ղեկավարներին, որոնց երկնքով թռչում է պապի ինքնաթիռը, հաստատված պրակտիկա է: Տոկիոյից Հռոմ Ֆրանցիսկոսի երթուղու մեծ մասը ձգվում էր ՌԴ-ի օդային տարածությունում:
Հիշեցնենք՝ Հռոմի պապի առաքելական ուղևորությունը Թաիլանդ և Ճապոնիա տեղի է ունեցել նոյեմբերից 19-26-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: