ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է իր գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և գոհունակությամբ խոսել փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի հաստատումից հետո կիրարկման գործընթացին անցնելու մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է նաև երկկողմ համագործակցության շրջանակներում ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ 2019 թվականի տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն արդեն վերջնականացման փուլում են, իսկ 2020 թվականի տարեկան գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են:

Լոուրենս Մերեդիթը և Լյուկ Դեևինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակելու է գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Լյուկ Դևինը գոհունակությամբ ընդգծել է ԵՄ-ի հետ աշխատանքների համակարգման գործընթացում Կառավարության ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքը: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է աջակցություն ցուցաբերելու այդ թվում՝ արդարադատության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: