ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանն այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը››  և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից հաղորդում են, որ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։

«‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ այդ այցը կատարել։ Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, դա ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, ինչը մենք ամեն րոպե զգում ենք, բոլորովին այլ զգացողություն է, երբ դու ունես հնարավորություն լինել այստեղ. այստեղ մթնոլորտում այլ ոգի կա։ Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այն պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգևորիչ են և շատ կցանկանա, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեն։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ շեշտել է, որ նման այցերը մեծ ոգևորություն են առաջացնում զինվորների շրջանում և դրական ազդեցություն թողնում բարոյահոգեբանական վիճակի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: