ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան

EPA/Vostock-photo

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպել է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը:

«Շարժման ղեկավարի տեղակալ և Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: Կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը և հաշտության գործընթացը»,- հայտնել է Շահինը թվիթերում:

«Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները և Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանելու աֆղան ժողովրդի հետ և խոստացել են լուծել աֆղան փախստականների խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 13 կմ/ժ
23 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: