ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերի մասին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղևորությունները, ինչպես նաև մարդասիրական այլ գործողությունները՝ ուղղված Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս մասին ինչպես հայտնում է Panorama.am-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ»-ին , ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2019-ի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, իրենց ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, պայմանավորվել են սկսել գործնական աշխատանքներ մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ ՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները:

«Մենք վստահ ենք, որ նման մարդասիրական գործողությունները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը, պետք է շարունակվեն, և մենք անպայման կաջակցենք դրանց»,- նշել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: