ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Գոհաբանության օրն անց է կացրել Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում տեղակայված Բագրամ ամերիկյան ավիաբազա և զինծառայողների առջև հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է BBC News լրատվականը: 

Քանի որ այցը համընկել է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա հետ, Դոնալդ Թրամփը սկզբում ճաշարանում օգնել է սննդի բաժանման ժամանակ, այնուհետև ընթրել է զինվորների հետ` համտեսելով հնդկահավ, կարտոֆիլի պյուրե և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց:

2,5 ժամվա ընթացքում նախագահը հասցրել է ելույթ ունենալ զինծառայողների առջև և հանդիպել երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Թրամփը նաև հայտարարել է զորքի մի մասի դուրսբերման և «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: