ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունի քաղաքում նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, և այս քաղաքականությունը լինելու է շարունակական:
Նախագահ Սահակյանը կարևորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաև նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին:
Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: