ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը՝ Մակրոնին. «Հարգելի՛ Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարության հետ կապված Ֆրանսիայի նախագահին առաջարկել է նախ ստուգել սեփական ուղեղը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նրա խոսքով՝ դաշինքում չկա համակարգում ռազմավարական որոշումների հարցում ԱՄՆ-ի և մյուս գործընկերների միջև։

Սրան ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարել են, որ չեն կիսում Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները:

«Չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի համար ինչ է նշանակում Ֆրանսիան, սակայն ՆԱՏՕ-ի համար Թուրքիան կարևոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի՛ Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ, քանի որ նման հայտարարություններ են անում նրանք, ում ուղեղը մահացել է»,- նշել է Էրդողանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: