ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի ԱԳՆ բացատրություններ տալու

Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար, ով ուրբաթ իր ելույթում նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լը Մոնդ»-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք: Պատասխանելով նախագահ Մակրոնին, ով The Economist-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի մասին նշել է, որ այն «ուղեղային մահվան» վիճակում է, Էրդողանը հայտարարել էր. «Ես Թուրքիայից դիմում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակիրոնին, և ես նույնը կրկնելու եմ ՆԱՏՕ-ում: Նախ ստուգիր ինքդ քո ուղեղի մահը»:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները լարվել են ՆԱՏՕ-ի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովից օրեր առաջ: Նախատեսվում է, որ գագաթաժողովում քննարկվելիք հիմնական հարցը կլինի Սիրիայի շուրջ իրավիճակը:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6 կմ/ժ
-6 C°
 
-5°   
23.01.2020
-5°   
24.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: