ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգևներ հանձնել մի խումբ ծառայողների:

«Ուզում եմ մեկ անգամ ևս արժևորել այն բարդ ու կարևոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության և պետության շահերը, հետևողական պայքար մղելով հանցագործությունների և իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարևոր է մեր պետության և քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: