ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերադարձ 2017թ.-ի տնտեսական աճի ցուցանիշին. տնտեսական հեղափոխությու՞ն

Կառավարությունում նոյեմբերի 29-ին տեղի  ունեցավ  խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:

Մինչ քննարկման մեկնարկը, հանդես գալով բացման խոսքով, վարչապետ Փաշինյանը ներկայացրեց 2019թ. տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5% բառացիորեն պնդելով. «Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը»:

Ըստ էության, վարչապետի ելույթի այս հատվածից կարելի է հանգել մի քանի կարևոր եզրակացությունների:

Առաջինն ու ամենակարևորը, փաստորեն, Հայաստանը նախորդ իշխանության ղեկավարարության ներքո, 2017թ., ունեցել է շատ կայուն տնտեսություն, բարձր աճով: Բանն այն է, որ 2017թ.-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է ոչ ավել ոչ պակաս 7,5%:

Երկրորդը, ներկայիս իշխանությունն՝ ի դեմս երկրի ղեկավարի, փաստում է, որ այս տարի ամեն ինչ արել են Հայաստանի տնտեսությունը վերադարձնելու այն կայուն վիճակին, որը ժառանգել են 2018թ.-ին:

Անդրադառնալով վարչապետի այն գնահատականին, որ այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը տնտեսական հեղափոխության այս փուլի նպատակն էր, վերջապես կարելի է հասկանալ՝ ինչ ասել է տնտեսական հեղափոխություն: Ահա այն՝ իր ողջ հմայքով, որը նույնական է 2017թ.-ի տնտեսական աճի ցուցանիշի հետ:

Իշխանությունների ինքնախոստովանությունների շարքը շարունակելի է…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: