ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լինելու եք մեր ուշադրության կենտրոնում. Զարեհ Սինանյանն այցելել է Օդեսայի հայ համայնք

Օդեսա Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցի շրջանակում հայ համայնքի հետ հանդիպումը զուգորդվեց մշակույթի տան 11 և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակների տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովեցին մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները:

Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցը ոչ միայն հնարավորություն էր ծանոթանալու համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնել հրաշալի հայ երիտասարդությանը, մեկ անգամ ևս վստահությամբ լցվել, որ մեր հայությունը, անկախ գտնվելու վայրից, իրոք ամուր և ուժեղ է:

 «Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,-շեշտել է հանձնակատարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար:

«Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,-ամոփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սանվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պագևատրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: