ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադրիդում մեկնարկում է կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը

Մադրիդում այսօր մեկնարկում է կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը, որին մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ են մասնակցում, հայտնում է «Ազատությունը»:

Նախապես ծրագրվում էր, որ համաժողովը պետք է կայանա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Այդ երկրում ծավալված բողոքի գործողությունների պատճառով, սակայն, համաժողովը վերջին պահին տեղափոխվեց Իսպանիա:

«Մենք այստեղ ենք, որովհետև ՄԱԿ-ի վերջին զեկույցը վկայում է` եթե մենք չփոխենք մեր գործելաոճը, գլոբալ տաքացման վտանգն ավելի քան իրական կլինի: Այն պնդումը, թե երկրագնդի միջին ջերմաստիճանը մինչև 21-րդ դարի ավարտը կարող է աճել 3 աստիճանով, կարելի է ապացուցված համարել», - համաժողովի մեկնարկին հայտարարել էր Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհի պետությունները պետք է վերջ տան «բնությանը հայտարարված պատերազմին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: