ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, տեղեկանում ենք կառավարության կայքից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակներում փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին և նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: