ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք». ինչի՞ մասին են Մնացականյանի խոսքերը

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման  Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև սպասվող այս հանդիպմանն ու մեր դիրքորոշմանը: Մասնավորապես, լրագրողի հարցին ի պատասխան, Մնացականյանը նշեց. "Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որտեղ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը": ԱԳ նախարարը հիշեցրեց նաև բուն կարգավորման հարցում մեր (հայկական կողմի) գերակայությունները՝ Արցախի անվտանգություն և կարգավիճակ: Եվ այս առումով, պիտի արձանագրենք, որ դրական տեղաշարժ ունենք. եթե ամիսներ առաջ ԱԳ նախարարությունը և անձամբ նախարարը խոսում էին բացառապես Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության ապահովման մասին, ապա այսօր օրակարգում հստակ նշում ենք կարգավիճակի հարցը: Բայց ներքին լսարանի առաջ դրա մասին միայն բարձրաձայնելը որևէ կերպ բավարար լինել չի կարող: Այս ուղղությամբ աշխատանքները պիտի հետևողական ու շարունակական լինեն:

Բավական հետաքրքիր էր նաև Մնացականյանի այն պնդումը, որ «մենք մեկ միասնական փաթեթ ունենք»: Եթե խոսքը բանակցող կողմերի՝ միասնական փաթեթ ունենալու մասին է, ապա անհասկանալի է ԱԳՆ-ի նախկինում արած հերքումները, թե որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին: Հիշեցնենք, ՀՀ արտաքին գործերի գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե բանակցում են Մադրիդյան փաստաթղթի կամ դրա վերափոխված տարբերակի՝ Կազանի փաստաթղթի շուրջ: Այս պարագայում, եթե սեղանին Մադրիդյան փաստաթուղթը չէ, բայց ունենք «մեկ միասնական փաթեթ», ապա ինչի՞ մասին է խոսքը: Վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե ցանկացած փաթեթ, որի շուրջ ինքը կգնա բանակցելու, կներկայացնի հանրությանը, և որ այս գործընթացի հայ հասարակության համար պիտի առավելագույնս բաց ու թափանցիկ լինի: Այսօր հանրությունն արդեն ունի այս հարցերի պատասխանը ստանալու կարիք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: