ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նոր տեղակալներ են նշանակվել

iravaban.net

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

«Տիրան Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

«Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով զինված ուժերի մարտա-կան պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

«Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 3 կմ/ժ
-1 C°
 
-1°   
12.12.2019
   
13.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: