ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ առևտրի հարցում. Թրամփ

Եվրամիության հետ հարաբերություններում իրավիճակը կարող է շատ բարդանալ, եթե ԵՄ-ը «խելքի չգա» առևտրի և ՆԱՏՕ հարցերում։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրոպական միությունն շատ, շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ»,- ասել է Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ և Եվրոպայի միջև դեֆիցիտը երկար, երկար տարիներ աստղաբաշխական է եղել հօգուտ նրանց։ Ես կփոխեմ դա և կփոխեմ շատ արագ»,- հավելել է Թրամփը։

«Ճիշտ չէ, երբ (մեզնից) օգտվում են ՆԱՏՕ հարցում և օգտվում են առևտրի հարցում, և հենց դա էլ տեղի է ունենում։ Մենք չենք կարող թույլ տալ դա։ Մենք քննարկում ենք Եվրոպական միության հետ առևտուրը, և դրանք պետք է խելքի գան, այլապես ամեն ինչ շատ դժվար կլինի»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: