ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի խումբ թուրք ազգայնական փաստաբաններ հայերին սպառնում են նոր տեղահանությամբ

Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին»:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»:

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալեաթ փաշաներին, Բահաեդդին Շաքիրին հերոսացնող հայտարարության մեջ ասվում է, որ իրենք խոնարհվում են բոլոր երիտթուրքերի հիշատակի առջև ու համբուրում նրանց ձեռքերը: 

«Սարիղամիշից մինչև Դարդանել (ճակատամարտեր-խմբ.), հայերի տեղահանությունից մինչև Անկախության պատերազմ (Աթաթուրքի մղած ազգայնամոլական պայքար-խմբ.), նրանց մղած բոլոր պայքարները մեր պատիվն ու գլխի թագն են»,- ասված է հայտարարության մեջ:

Ազգայնական փաստաբանները հայտարարել են, որ իրենք որպես պատերազմի առիթ ու բացահայտ թշնամանք են համարելու «տեղահանությունը ցեղասպանություն անվանելը՝ անկախ այն բանից, թե ով է ասողը»:

«Եթե մեր հայրենիքն ու ազգը պաշտպանելու համար ուրիշ ճանապարհ չմնա, մեր ընտրած ամենամեղմ միջոցը կրկին կլինի տեղահանությունը՝ անկախ նրանից, թե ինչ տարր կլինի մեր դիմաց»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: