ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներն ազատ են արձակվում

Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը, Դավիթ Հունանյանը և ևս մեկ երիտասարդ, որոնց առաջինն էին բերման ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը

«Սա քաղաքական պատվեր է, ու եթե իրենց թվում է, թե մեզ փռեցին ասֆալիտին, իրենք սրանից հետո ասֆալտին փռված են՝ որպես  քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Դաշնակցական երիտասարդը նշել է՝ իրենք ասֆալտին փռվող չեն։

«Իրանք խորը թյուրիմացության մեջ են ու այս իրենց արարքների համար պատասխան են տալու, էսօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու վառվելու է այդ կրակի մեջ», - ասել է Գերասիմ Վարդանյանը։

Դավիթ Հունանյանի խոսքով՝ ոստիկանության շենքում ամեն ինչ նորմալ է եղել։

Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկելու 3 ժամը լրանալուն պես՝ մյուս երիտասարդները ևս ազատ կարձակվեն։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: