ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր

mirkosmosa.ru

Դեկտեմբերի 4-ը Ամանորին նվիրված շատ հետաքրքիր ու յուրահատուկ տոն է՝ Նվերների պատվերների և Ձմեռ Պապիկին նամակ գրելու օր:

Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշքին և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին՝ Ամանորին, հայտնում է Calend.ru-ն:

Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերն սկսում են Ձմեռ Պապիկին ուղղված նամակներն ուղարկելու  ծառայությունները, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման կհասցվեն Ձմեռ Պապիկին:

Տոնի օրը շատ տրամաբանական է ընտրված: Շուտով Ամանոր է, բոլորը սպասում են հրաշքների, անակնկալների: Ամենուրեք տոնի նախապատրաստություններ են: Եվ ահա ճիշտ ժամանակն է, որպեսզի երազանք պահենք և նամակ գրենք գլախավոր հրաշագործ Ձմեռ Պապիկին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: