ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:

Նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ երախտագիտությամբ նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ ջերմ վերաբերմունք Է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և աջակից եղել նրան: Նախագահն ասել է, որ շատ կառուցողական քննարկում է ունեցել թագավորի հետ և ակնկալում է Նորին Մեծությանն առաջիկայում հյուրընկալել Հայաստանում:

Նախարար Այման Սաֆադին հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցների խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում և կարևորել են գործնական քայլերի իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: