ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել առևտրային արտոնություններն Ադրբեջանի համար

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի համար առևտրի արտոնյալ ռեժիմը, իր հայտարարության մեջ նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), որն ԱՄՆ առևտրային ներկայացուցչին է ուղարկվել Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP) մաքսատուրքերը չեղարկող ծրագրի շրջանակում ԱՄՆ արտադրանքի արտահանման համար Բաքվի իրավունքները շարունակելուն վերաբերող հարցով նիստի նախաշեմին:

Նիստը նախատեսված է 2020 թվականի հունվարի 17-ին:

ANCA-ի նամակում կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը 3 կարևոր դրույթ է նշել. 1) Թուրքիայի հետ Ադրբեջանի դավադրություն՝ Հայաստանի շրջափակման նպատակով, 2) դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ապաստանի տրամադրում, 3) Ադրբեջանի ռասիստական քաղաքականություն էթնիկ հայերին վիզայի տրամադրումը մերժելու հարցում:

ԱՄՆ Առևտրային ներկայացուցչության նիստի մասին պաշտոնական իրազեկումն ընդգծում է Ադրբեջանի կողմից աշխատավորների իրավունքների խախտումները և ողջունում է ԱՄՆ հանրության, քաղաքացիների և կազմակերպությունների մեկնաբանությունների տրամադրումը նիստի ժամանակ քննարկելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: