ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ: "Արմենպրես"-ի հաղորդմամբ, այս մասին Աննա Հակոբյանը նշել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի "Կանայք. խաղաղություն և անվտանգություն" թեմայով համաժողովին:

"Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան "Տելեգրամ"-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում",-նշել է Աննա Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:

"Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք",-ավելացրել է նա:

Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները և որպես հյուր փոխադարձ այցերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:

"Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է",-եզրափակել է Աննա Հակոբյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը "Կանայք, խաղաղություն և անվտանգություն" օրակարգին վերաբերող առաջին բանաձևն ընդունել է 2000թ-ի հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձևն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական և բանակցային գործընթացներում, խիստ կարևորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության և խաղաղության հաստատման կարևորագույն երաշխիք: Բանաձևն ընդգծում է կոնֆլիկտի՝ կանանց վրա ունեցած տարբերվող և առավել կործանարար ազդեցությունը: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ անդամ բոլոր պետություններին և դերակատարներին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և հավասար մասնակցությունը որոշումների կայացման և բանակցային գործընթացներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: