ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն առաջարկել է ԻՊ-ի զինյալներ ուղարկել Մակրոնին՝ Ֆրանսիա

Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է Ֆրանսիա ԻՊ-ի զինյալների տեղափոխել: Սպիտակ տան ղեկավարը նման առաջարկություն է արել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է The Hill-ը:

«Ցանկանու՞մ եք ԻՊ-ի լավ զինյալներ: Ես կարող եմ նրանց ձեզ տալ: Դուք կարող եք վերցնել յուրաքանչյուրին, ում ցանկանում եք», - ասել է Թրամփը՝ ժպտալով:

Նման հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահի դժգոհության համատեքստում, քանի որ  եվրոպական երկրները չեն ցանկանում ընդունել ԱՄՆ-ի կողմից ձերբակալված  ԻՊ գրոհայիններին:

«Եկեք լուրջ լինենք»,- պատասխանել է Մակրոնը՝ հավելելով, որ ԻՊ զինյալների մեծ մասը եկել են Սիրիայից, Իրաքից և Իրանից, իսկ խմբավորման եվրոպական հատվածը փոքր մաս է կազմում:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հերքել է Թրամփի պնդումը` ԻՊ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: