ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար. Փաշինյան

ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Այս մասին այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը: 

Վարչապետի խոսքով, ՀԱՊԿ նիստում ինքը խոսել է այդ մասին՝ ցույց տալով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներին ու մեծ հաշվով տարածաշրջանին։

«Բոլոր հարթակներում հետևողականորեն պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը, ազգային հետաքրքրությունները՝ առավել ևս մեր ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում։ Մենք ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է ՀՀ-ն։ Ես Բիշկեքում հարցն առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ վստահ եմ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գորտում նոր էսկալացիա թույլ չտալու համար։  Եթե մենք ԼՂ հակամարտության գոտում ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կդառնա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև՝ տեղեկություններ ունեն, որ ԻՊ-ի կազմում կան Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ. «Եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի  Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ, այդ երկիրը նրանց համար շատ հարմար հենակետ է՝ գործելու դեպի հյուսիս, արևելք, հարավ, հյուսիս: Ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ անդամ երկրներն են»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: