ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը հյուրընկալել է «Silicon Mountains» համաժողովի մի խումբ մասնակիցների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին և միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին:

Նախագահը ողջունել է Երևանում նման տեխնոլոգիական համաժողով անցկացնելու նախաձեռնությունը: «Ժամանակն է, որ բոլորս համատեղենք մեր ջանքերը, քանի որ համախմբվելով ավելի մեծ արդյունքներ կարող ենք ունենալ և նպաստել տեխնոլոգիական ոլոտում մեր երկրի առաջընթացին»,- ընդգծել է նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանում գալիք տարի անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողովի», այնպես էլ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով ATOM նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս համաշխարհային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, տեսնել նաև Microsoft ընկերությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: