ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ

© РИА Новости / Виталий Белоусов

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ  ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: 

Նախորդ տարվա մասին խոսելով՝ Լայչակը նշել է, որ հակամարտությունների կարգավարման համար երկխոսությունը ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մինսկի խմբի գործընթացի, ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակում: «Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի երկխոսությանն ուղղակի աջակցենք, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ Վրաստանում մարդիկ բախվում են հիմնական ազատությունների սահմանափակմանը, ինչպիսին է տեղաշարժման ազատությունը: Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, ապա վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացը ենթակա է նահանջելու վտանգին:

«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահը, ես չունեմ կախարդական բանաձև, թե հակամարտություններն ինչ կերպ և ընդմիշտ կարգավորենք»,- ընդգծել է Լայչակը:

Նա հավելել է, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունը առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
28.01.2020
   
29.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: