ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք. Փաշինյան

2018 թվականից ի վեր, ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք  պաշտպանական բյուջեն, դա մոտ 28 տոկոս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:

«2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում  ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,-ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2020 թվականի բյուջեի տրամաբանությունը հասկանալու համար ես շատ կարեւոր եմ համարում, որ արձանագրենք, որ 2019-ին տնտեսական առումով ինչ է կատարվում Հայաստանում:

«Այս տարվա 9 ամսվա կտրվածքով տնտեսական աճը 7,5 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում, ԵՏՄ-ում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 8,8 տոկոսով: Մշակող արդյունաբերության աճը կազմել է9,3 տոկոս: Շինարարությունն աճել է 4,4 տոկոս, ծառայությունները՝ 19,1 տոկոս, առեւտրի շրջանառությունն աճել է 8,9 տոկոսով: Արտահանման աճը կազմել է 7,2 տոկոս, աշխատավարձի աճը՝ 5,3 տոկոս:

ՀՀ-ն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը:

Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6 տոկոսով, Հայաստանում աճել է ընթամենը 0,1 տոկոսը:

Մենաշնորհների առումով մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն եւ աննախադեպ ցածր մակարդակի վրա: Հայաստանն այն քիչ երկրներից է, որ այս սեպտեմբերին նախորդ դեկտեմբերի համեմատությամբ գնանկում է արձանագրվել»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են: Փաշինյանը նկատեց, որ իրենց ընդդիմախոսները երբ անկումայինց ուցանիշ է լինեմ, ոգեւորությամբ ներկայացնում են, իսկ երբ աճ է գրանցվում կասկածի տակ են դնում վիճակագրական թվերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: