ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրիպակ է եղել. Նաղդալյանը` Մնացականյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակների անհամաձայնության մասին

Վրիպակ է եղել թարգմանված տեքստը կայքում զետեղելու ժամանակ։ Այն նկատելուն պես հեռացվել է։ Ելույթը եղել է անգլերեն, ուստի օրիգինալն անգլերեն տարբերակն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակների անհամաձայնությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ելույթ էր ունեցել։ ԱԳՆ կայքում հրապարակված նախարար Մնացականյանի ելույթի տեքստի անգլերեն և հայերեն տարբերակներում կային անհամաձայնություններ:

Ելույթի հայերեն տարբերակում նշված էր, որ «...հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը...»։

«Ընդգծեմ, որ ԱԳ նախարարն իր ելույթներում և հանրային խոսքում մշտապես ընդգծել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. որպես վերջին օրինակներից մեկը ցանկանում եմ վկայակոչել ԱԳ նախարարի BBC Hard Talk-ին տված հարցազրույցը»,- ասել է Աննա Նաղդալյանը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: