ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպես Աթաթուրքը կոտորեց ալևիներին. գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Հիտլերի հետ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը`«Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է  Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: 

Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից: Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում են հետևյալ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի:

Ֆիլմում Աթաթուրքը նմանեցվում է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը։

«Աթաթուրքը, փորձելով Թուրքիային դարձնել ժամանակակից պետություն, գործակցել է Հիտլերի հետ։ Աթաթուրքը նացիստական Գերմանիայից գնած թունավոր գազն օգտագործել է Դերսիմում»,- նշվում է ֆիլմում։

Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: