ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ԱՄՆ-ին մեղադրում է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումների համար

Իրանում անհանգիստ իրավիճակը շատ բանով Վաշինգտոնի քաղաքականության հետևանք է, որը փորձում է տնտեսապես խեղդել երկիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս բոլոր երևույթների արմատը բնակչության տնտեսական վիճակն է, իրերի դրությամբ անբավարարությունը, լավ կյանքի ձգտումը։ Կառավարությունները պետք է արձագանքեն սրան, սակայն փորձել բնական երևույթների ալիքի վրա աշխարհաքաղաքականություն անել, ես համարում եմ անպատասխանատու և հակաարդյունավետ։ Իրանում շատ լուրջ խնդիրներ կան, նաև այն պատճառով, որ ամերիկացիները բացարձակ անօրինական պատժամիջոցներ են սահմանել այդ երկրի հանդեպ, դուրս են եկել իրանական միջուկային գործարքի պայմանագրից, իսկ մյուսներին ստիպում են այն կատարել»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ այս սխեման ԱՄՆ-ի կողմից առաջին անգամ չի կիրառվում։ «Եթե ամերիկյան մտադրությունն այն է, որ վատացնի Իրանի տնտեսական վիճակը և խթանի ժողովրդի դժգոհությունը, ապա նման մտադրություն մենք դիտարկում ենք նաև Վենեսուելայի հանդեպ»,- նշել է Լավրովը։

Նոյեմբերի 15-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գների բարձրացումը մինչև 30 000 ռիալ (մոտ $0,2)՝ 1 լիտրի համար, ինչը փաստորեն նշանակում է վառելիքի գնի եռակի աճ։ Այդ որոշումից հետո երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները հարյուր բնակավայրերում հրդեհել են բանկերը և ավտոլցակայանները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: