ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը ՀԲ-ին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ, հայտնում է ՐԻԱ Նովոստին

ԱՄՆ նախագահը այսպիսի կոչով է հանդես եկել Համաշխարհային բանկի կողմից Չինաստանին վարկավորելու ծրագիրն ընդունելուց մեկ օր հետո:

«Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը Չինաստանին վարկեր տալիս: Արդյոք դա հնարավո՞ր բան է: Չինաստանը փող շատ ունի, իսկ երբ չի ունենում, ստեղծում է այն: ԴԱԴԱՐԵ՛Ք»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Հինգշաբթի Համաշխարհային բանկն ընդունել էր ցածր տոկոսով վարկերի տրամադրման միջոցով Չինաստանին մինչև 2025 թվականի հունիսը 1 մլրդ-ից մինչև 1,5 մլրդ դոլարի օգնության ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է վարկավորման «աստիճանական նվազեցում»՝ նախորդ հնգամյա 1,8 մլրդ դոլար միջին ցուցանիշի համեմատությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: