ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. ֆինանսների նախարար

Մենք լավատես ենք, որ համոզված ենք, թե տնտեսական ցուցանիշներն ավելի լավն են լինելու, քան այն, ինչ կանխատեսել ենք բյուջեն հաշվարկելիս: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխանցում է tert.am-ը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ նա հայտնեց, որ 2019 թվականի տարեվերջին 2019 թ. բյուջեի օրենքի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք, որովհետև վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք: «Բացի նրանից, որ կունենանք համեմատաբար ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաև համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցության: Եթե 2019-20 թթ. միջնաժամկետ ծրագրով կանխատեսել էինք, որ աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և 2019 թվականին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցույթուն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ 2020 թվականի հաստատված օրենքով գործառնությունների արդյունքում ակնկալում են, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա ֆինանսների նախարարը նշեց, որ վարձատրության համակարգը պետք է կարևորել: «Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ Ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պարգևավճարներ տալու պոտենցիալ հնարավորություն: Արդյոք դրանք կառաջացնեն նույն արձագանքը, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա»,-ասաց ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով գույքահարկին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Մենք պետք է ինքներս մեզ կարողանանք խոստովանել, որ միշտ չէ, որ գույքահարկն արտահայտում է իրական վիճակը, վճարվող չափերը միշտ չէ, որ տրամաբանական են, մյուս կողմից ունենք համայնքային ծառայությունների կարիք, որոնք չեն իրականացվում: Հիմա մի կողմից ուզում ենք, որ իրավիճակը կտրուկ փոխվի, և մենք լավ որակի ծառայություններ ստանանք, բայց մյուս կողմից մեր ակնկալիքն այն է, որ մեր փոխարեն որևէ մեկն անի, ոչ մեկը մեր փոխարեն դա չի անելու»:

Նա նշեց, որ գույքահարկի փոփոխությունները կտարածվեն նաև բնակարանների վրա, քանի որ բնակարանը ևս գույք է:

Բացի այդ, ըստ նախարարի, տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: