ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 7-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում սպիտակներով երկրորդ դասական պարտիան անցկացրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, փոխանցում է News.amSport-ը:

Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվեց ոչ ոքի արդյունքին: Առաջին դասական պարտիայում Արոնյանը պարտություն էր կրել:

Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:

Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 5 կմ/ժ
22 C°
 
15°  27° 
24.09.2020
16°  28° 
25.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: