ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զավեն Անդրիասյանը դարձավ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում անցկացված կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

22 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին: Երրորդ տեղը զբաղեցրած ռուս Անդրեյ Եսիպենկոն ևս հավաքել է 17 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը 15 միավորով գրավել է 18-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Հայաստանի 2 ներկայացուցիչներն Էստոնիայում մասնակցել էին նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Գաբրիել Սարգսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ Զավեն Անդրիասյանը գրավել էր 13-րդ տեղը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: