ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով։ Դրանք արաբերեն են, նախատեսված են սիրիացիների համար, պատմում են անվտանգ վարքագծի կանոնների մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղվելով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանին:
Նրա խոսքով՝ ծանրոցը փոխանցվել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը, որպեսզի հասցվի Հալեպ։ Բուկլետները տրամադրվելու են ՄԱԿ-ի Ականային գործունեության ծառայության ներկայացուցիչներին։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծմանը զուգահեռ պարբերաբար նաև իրազեկման դասընթացներ են կազմակերպում, որպեսզի ականների պայթյուններից տուժող քաղաքացիների թիվը կրճատվի։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: