ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են

Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողությանն անշլագ է սպասվում: Միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են 2 ժամում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Շվեյցարիայի մշակույթի և ավանդույթների մասին պատմվող բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին Vaudoise մարզապալատում, որը հյուրընկալում է 8000 հանդիսական: Բացման արարողության տոմսերի գինը 59-99 շվեյցարական ֆրանկ է:
Ներկայացվել է նաև Խաղերի պաշտոնական երգը՝ «Start now» («Սկսիր հիմա»):

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:
Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: