ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում

РИА Новости

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կշփվեն Ելիսեյան պալատում նորմանդական քառյակի գագաթաժողովից հետո, հայտնում է  РИА Новости-ի թղթակիցը Փարիզից:

Քառյակի հանդիպումը պետք է սկսվի Երևանի ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, որից հետո կկայանա մասնակիցների մամուլի ասուլիսը: նախատեսվում է, որ բանակցությունները կտևեն 2 ժամ 45 րոպե:

Մինչև գագաթաժողովի սկսվելը պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորպես, Պուտինը կշփվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զելենսկու հետ հանդիպումը կկայանա գագաթնաժողովից հետո:

«Նորմանդական ձևաչափը» Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցերով դիվանագիտական խումբ է, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: