ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ

Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը նախագահել է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը։ Օրակարգային գլխավոր հարցը ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն էր, փոխանցում է news.am-ը։

Հիշեցնենք, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է ս.թ. նոյեմբերի 15-ից, երբ հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը դադարեցրեց անդամակցությունը ՀԽ-ին:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է ընտրի նոր նախագահ, սակայն երկու անգամ (նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-ին) հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով հրավիրված նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով։ Հանձնաժողովի այն անդամները, որոնք ներկա են գտնվել դեկտեմբերի 4-ի նիստին, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով գրավոր դիմել են Հանրային խորհուրդ՝ խնդրելով քննարկել ստեղծված իրավիճակը և լուծումներ գտնել։

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Հանրային խորհրդի նիստում որոշվել է, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության կազմակերպչական հարցերով կզբաղվի խորհրդի այն կազմը, որը նշանակվել է վարչապետի կողմից։ Աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ևս մեկ նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով։ Երրորդ անգամ քվորման պատճառով նիստի չկայացման դեպքում Հանրային խորհուրդը կքննարկի հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու հարցը։


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 4 կմ/ժ
-2 C°
 
-5°   
22.01.2020
-5°   
23.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: