ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) մեծ դահլիճում դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-13:00-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի: 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար յուրաքանչյուր երեխա առանձին անհատ-պատմություն է, որոնցից  յուրաքանչյուրն էլ կարևոր են։ Մենք բավականին ջանք ու միջոց ենք ներդրել, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորինս լավ մանկություն ունենա և իր ողջ ներուժն իրացնելու արդար ու հավասար հնարավորություններ: Վերջին 25 տարում բավականին  ձեռքբերումներ ու հաջողություններ ենք գրանցել այդ գործում։ Սակայն դեռ շատ երեխաների պատմությունների նախաբանն այնքան էլ ուրախացնող չէ, իսկ ավարտն այնքան էլ ոգեշնչող ու արդարացի չի լինում։ Եթե կարողանանք փոխել պատմության սկիզբը, կարող ենք փոխել ամբողջ պատմությունը։

Հենց այդ նպատակով հաջորդ 25-ամյակում մենք նոր գործելաոճ ենք որդեգրում։ Մենք ընդլայնելու ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքն ու գործընկերների ցանկը, Հայաստանի երեխաների կյանքը սկսելու ենք փոխել նաև մեր այն դոնորների շնորհիվ, ում համար երեխաներն ամենակարևորն են: Յուրաքանչյուր երեխայի մանկություն-պատմությունը բարի հեքիաթ դարձնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջին անգամ Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի՝ իր ջանքերը միավորելով սիրված մանկագիր, բազմաթիվ մանկական հեքիաթների հեղինակ տիկին Նունե Սարգսյանի հետ»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: