ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցուցարարներն ավտոբուսների յոթ հավաքակայան են արգելափակել Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում: Այդ մասին Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչությունը (RATP) հայտնել Է իր Twitter-ում, փոխանցում է TASS-ը:

«Այս առավոտյան մեր յոթ հավաքակայաններն (25-ից) արգելափակված են, մյուսներն աշխատում են ընդհատումներով»,-նշել են ընկերությունում: RATP-ի տեղեկատվության համաձայն, ներկայում երթուղով ընթանում Է չորս ավտոբուսներից մեկը: Տրանսպորտի վարչության ներկայացուցիչներն Իլ-դե-Ֆրանսի բնակիչներին հորդորել են այսօր այլ փոխադրամիջոցներից օգտվել նշանակման վայր հասնելու համար: Բացի այդ, Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալներով, ըստ գրաֆիկի, դեկտեմբերի 10-ին աշխատելու Է հինգ TGV գերարագընթացիկ գնացքներից միայն մեկը, քաղաքամերձ Transilien հինգ Էլեկտրագնացքներից՝ միայն մեկը և տարածաշրջանային տասը TER գնացքներից՝ երեքը:

Համընդհանուր մոբիլիզացիայի նոր օրվա կապակցությամբ, Sytadin ծառայության տվյալներով, խցանումները մայրաքաղաքի տարածաշրջանում ժամը 08:00-ի (Երևանի ժամանակով 11:00-ի) դրությամբ հասել Է 400 կիլոմետրի: Ճանապարհային բարդ իրադրություն Է ստեղծվել Փարիզի օղակաձև ճանապարհի վրա, կուտակականգեր են դիտվում «Շառլ դե Գոլ» օդանավակայան տանող ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: