ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի):

Խոսելով հայ-ֆիննական հարաբերությունների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ գործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից»,-ընդգծել է նա:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների նախագահական ինստիտուտների համագործակցության հնարավորություններին: Հաշվի առնելով Ֆինլանդիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փոխայցելությունների և փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը: Նախագահն ասել է, որ իր նպատակն է մեր երկրում ունենալ խորհրդարանական կառավարման պայմաններում կայացած ու ամուր նախագահական ինստիտուտ և ստեղծել ավանդույթներ:

Նշելով, որ Ֆինլանդիան մեծ առաջընթաց է գրանցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ նախագահն ասել է, որ այս ոլորտի զարգացումն առաջնահերթություն է նաև Հայաստանի համար: Նախագահ Սարգսյանը պատմել է, որ նախագահական ինստիտուտն ունի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM և որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև ֆիննական ընկերություններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: