ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի,  գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Տուլայի մարզի պատվիրակության անդամները, առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցություն իրականացնելու նպատակով, ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես` նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության և պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտների կազմակերպությունների` հայկական կողմի համար հնարավոր հետքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հետաքրքիր նախագծերի ներկայացման համար և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առևտրատնտեսական ոլորտին առնչվող համապատսխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը և նշել, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցությանը՝ նպաստելով կապերի խորացմանը և ընդլայնմանը:

Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: