ՀՀ իշխանությունները նպաստում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելուն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջհամայնքային հարթություն տեղափոխելու իրենց քաղաքականությունում ադրբեջանական իշխանությունները վերջին շրջանում լուրջ առաջընթաց են գրացել: Կարգավորման գործընթացում համայնքների միջև երկխոսության կարևորության մասին այսօր խոսվում է այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարի մակարդակով: Սակայն առավել մտահոգիչ է այն, որ կարգավորման գործընթացում համայնքային մոտեցման ամրապնդման ադրբեջանական փորձերը Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դիմադրության չեն հանդիպում, ավելին` ՀՀ իշխանությունները միանգամայն նորմալ են վերաբերում բանակցային սեղանին, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հայտնվելուն: Այս մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ ԱԺ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը` հղվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ մասին խոսում է նաև Արցախում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը` թեև նախապայմաններով:
Պետք է հստակ գիտակցել, որ ցանկացած կարգավիճակով` թե որպես առանձին միավոր, թե որպես ադրբեջանական պատվիրակության մաս, այդ համայնքի բանակցային սեղանին հայտնվելու արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում միջազգային հանրության ընկալումներում ադրբեջանական համայնքը կսկսվի դիտարկվել որպես Արցախի իշխանություններին հավասար միավոր, ինչը խեղաթյուրում է Ղարաբաղյան հակամարտության էությունը` լուրջ հարված հասցնելով Արցախի սուբյեկտայնությանը, Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացմանը: Հակամարտության կարգավորումը միջհամայնքային հարթություն տեղափոխելու դեպքում ավելորդ կլինի խոսելը միջազգային հանրության և մասնավորապես Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին: Հենց այս պատճառով է Բաքուն տարիներ շարունակ ջանքեր գործադրում այս ուղղությամբ:
Ուստի, կարևոր է, որ բանակցային ձևաչափի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ցանկացած հայտարարություն, քայլ` այդ թվում վերաբերող Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, լինի մինչև վերջ հաշվարկված` բացառող Ղարաբաղյան կարգավորման գործընթացը միջհամայնքային հարթություն տեղափոխելու ադրբեջանական քաղաքականությունը: Կարևոր է նաև, որ ՀՀ իշխանությունները կրկին սկսեն շեշտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման այլընտրանք չունենալու հանգամանքը` մի բան, որին վերջին շրջանում իշխանությունների կողմից առնվազն պատշաճ կարևորություն չէր տրվում: Թերևս բացառություն էր Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:
այլ նյութեր այս թեմայով
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
- ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային...
-
11:47
Բայդենը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174257-ի
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:45
Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
-
07:38
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
-
21:22
Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ
-
21:03
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
-
20:38
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
-
19:46
Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
-
19:13
Սոցիալական ցանցերում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր
-
18:47
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
-
18:09
Հայաստանը «Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում դասվել է առավելապես ազատ երկրների շարքին
-
17:32
Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը
-
17:25
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:23
Հայկական կողմի առաջարկով ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից հանվել է Թուրքիան
-
16:20
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք», Ալիևը դիտավորյալ տապալում է եռակողմ հայտարարությունների իրագործումը. ԱԳՆ խոսնակ
-
16:14
Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
-
15:28
ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողների հետմահու շնորհվել են պետական պարգևներ
-
14:24
Անհետ կորածների հարցերով մոտ 2 500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն
-
13:17
Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 4 կմ/ժ