ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի խորհրդարանը տարհանվում է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ է լցրել նիստերի դահլիճում

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը՝ այնտեղ կասկածելի հեղուկի առկայության պատճառով: Պատգամավորների փոխանցմամբ՝ հեղուկը նիստերի դահլիճ են բերել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավորները:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվել: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված է և հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել է Sputnik-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: