ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել. Զախարովա

© Sputnik / Evgenya Novozhenina

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, Ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը: 

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այս երկխոսության շարունակմանը հանուն երկարատեւ հակամարտության կարգավորման:

«Ամեն ինչ կանենք, որ երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա, եւ կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում երկխոսության օրինակներ արդեն եղել են. «Չնայած դիրքորոշումների տարբերությանը եւ նշված կարմիր գծերին, ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել: Խոսքը, մասնավորապես, լրագրողների խմբերի փոխանակման մասին է, ահա եւ հոյակապ օրինակ: Միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր»,- նշել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: